Ballon d’Or 2025․ Լամին Յամալը՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Փարիզում անցկացվող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ «Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը France Football-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ստացավ «Կոպա» մրցանակը։

18-ամյա իսպանացին մրցանակը նվաճեց երկրորդ տարին անընդմեջ։

Անցած մրցաշրջանում «Բլաուգրանայի» հարձակվողը թիմի կազմում անցկացրած 58 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Յամալը հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

Image