Հայաստանի Գավաթ. Հայտնի են 1/8-րդ եզրափակչի զույգերը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կայացավ 2025/26 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը։

Կազմվեցին հետևյալ զույգերը․

  • «Ուրարտու» — «Վան»

  • «Սարդարապատ ՖԱ» — «Արարատ»

  • «Փյունիկ» — «Գանձասար»

  • «Անդրանիկ» — «ԲԿՄԱ»

  • «Արարատի Արաքս» — «Շիրակ»

  • «Սյունիք» — «ՖԱ Կիլիկիա»

Գործող գավաթակիր «Նոան» և նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարին կմիանան քառորդ եզրափակիչից։