Վինիսիուս Ժունիորը դժգոհ է «Ռեալում» իր կարգավիճակից

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը դժգոհ է ակումբում իր իրավիճակից։ Tribal Football-ի տեղեկություններով՝ նրան չի գոհացնում այն փաստը, որ Կիլիան Մբապեն իրենից ավելի բարձր աշխատավարձ է ստանում։

25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է, որ իր աշխատավարձը հավասարվի Մբապեի վարձատրությանը։ Հակառակ դեպքում նա պատրաստ է դիտարկել կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակը։

Վինիսիուսը ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 5 խաղ՝ իր հաշվին գրանցելով 2 գոլ և 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 170 միլիոն եվրո։