Վիկտոր Բոնիֆեյսը տարօրինակ խորհուրդ է տվել տղաներին

Բրեմենի «Վերդերի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը սոցիալական ցանցերում տարօրինակ խորհուրդ է տվել անձնական կյանքի վերաբերյալ։

«Տարբեր աղջիկների վրա գումար ծախսելը կյանքում ոչ մի տեղ չի տանի։ Գտեք ձեզ համար մեկ կամ երկու ընկերուհի, առավելագույնը երեք։ Դե, եթե իսկապես դժվար է, չորսը դեռ ընդունելի է», — գրել է ֆուտբոլիստը։

2025/26 մրցաշրջանում Բոնիֆեյսը մասնակցել է ընդամենը երկու խաղի՝ իր հաշվին գրանցելով մեկ գոլային փոխանցում։

Նշենք, որ շաբաթ օրը «Վերդերը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին»։ Բունդեսլիգայի հաջորդ տուրում բրեմենյան ակումբը սեպտեմբերի 26-ին կհյուրընկալվի «Բավարիային»։