2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը «Բարսելոնայի» պատվիրակության կազմը հրապարակվել է։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ կատալոնական պատվիրակության կազմում կլինեն Լամին Յամալը, Ռաֆինյան, Պաու Կուբարսին և գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Նրանց կմիանան նաև նախագահ Ժոան Լապորտան և խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև կանանց թիմի ֆուտբոլիստները։
Նշվում է, որ Պեդրին և Ռոբերտ Լևանդովսկին չեն մասնակցի արարողությանը։
Արարողությունը տեղի կունենա Փարիզում սեպտեմբերի 22-ին։