«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի մասին։ Բրազիլացին կարմիր քարտ ստացավ «Չելսիի» դեմ խաղի առաջին խաղակեսի վերջում։ Հանդիպումը շարունակվեց 10-ը 10-ի դեմ։
«Կազեմիրոն ինձանից վատն է։ Մենք հաղթեցինք, և ես կմոռանամ այս պահի մասին, բայց նա կանհանգստանա, քանի որ նա բարձրակարգ մասնագետ է։ Նա հասկանում է, թե ինչ է արել։ Նա բավականաչափ փորձառու է, որպեսզի այդպես չվարվի։ Նա շատ անհանգստացած է», – ասել է Ամորիմը BBC-ին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Կազեմիրոն հեռացվեց խաղադաշտից, երբ հաշիվը 2-0 էր։