Լուկաս Զիդանը փոխել է իր ֆուտբոլային քաղաքացիությունը

«Գրանադայի» դարպասապահ Լուկաս Զիդանը պաշտոնապես փոխել է իր ֆուտբոլային քաղաքացիությունը և կներկայացնի Ալժիրի ազգային հավաքականը։

Այս մասին հայտարարվել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում՝ ասոցիացիաների փոփոխման հարթակում։

Լուկաս Զիդանը լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի որդին է։ Ինչպես իր հայրը, ֆուտբոլիստը ունի և՛ Ֆրանսիայի, և՛ Ալժիրի քաղաքացիություն։

Այս մրցաշրջանում Լուկաս Զիդանը «Գրանադայի» կազմում անցկացրել է չորս հանդիպում՝ բաց թողնելով 10 գոլ։ Նա չի խաղացել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, ինչը թույլ է տվել նրան փոխել իր քաղաքացիությունը և շարունակել միջազգային կարիերան Ալժիրի ազգային հավաքականի կազմում։