Լա Լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» մրցեց «Էսպանյոլի» դեմ և հաղթեց 2-0 հաշվով: Մադրիդյան թիմի կազմից աչքի ընկավ նաև Կիլիան Մբապպեն:
Ֆրանսիացին ընդհանուր ամբամբ խփեց իր 36-րդն գոլը Լա Լիգայում։ Այս ցուցանիշով 26-ամյա ֆուտբոլիստը գերազանցում է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրիին, ով Իսպանիայի առաջնությունում խփել է 35 գոլ։
Մբապպեն Լա Լիգայի 39 խաղում խփել է 36 գոլ։ Անրին՝ 80 խաղում՝ 35 գոլ։
Մբապպեն միացել է «Ռեալ Մադրիդին» 2024 թվականի ամռանը։ Այդ ընթացքում ֆրանսիացին «Ռեալ Մադրիդի» կազմում խփել է 51 գոլ բոլոր մրցաշարերում։ Անրին խաղացել է «Բլաուգրանայում» 2007-ից 2010 թվականներին, որի ընթացքում հարձակվողը խփել է 49 գոլ բոլոր մրցաշարերում։