TEAMtalk-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը» շարունակում են հետաքրքրված լինել «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Բրեմերով, որին նրանք հետևել են վերջին մեկ տարվա ընթացքում։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը չի ցանկանում վաճառել բրազիլացուն և պատրաստվում է պայքարել նրան պահելու համար։
Բրեմերը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 95 խաղի բոլոր մրցաշարերում, խփել ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։