Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու քննադատությանը՝ կապված Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ծախսերի հետ։
«Ես համաձայն եմ Լևանդովսկու հետ․ նրանք մեծ գումարներ են վճարում խաղացողներին, ովքեր վեց խաղ են անցկացրել ու ոչինչ չեն արել։ Վերցնենք, օրինակ, «Ոսկե գնդակը». եթե չեմ սխալվում, վերջին 15 մրցանակակիրներից 12-ը Լա Լիգայից են։
Դա մեզ չի անհանգստացնում։ Այո, նրանք ուռճացնում են շուկան, բայց եվրոպական մրցաշարերում Լա Լիգայի ակումբները տարիներ շարունակ նույնքան հաջող են եղել, որքան ԱՊԼ-ի թիմերը, եթե ոչ ավելի։ Իհարկե, կան բացառություններ։ ԱՊԼ-ն գերազանցում է մեզ պարտքերի և կապիտալի առումով, բայց մնացածում մենք գոհ ենք», – ասել է Տեբասը Football Espana-ի փոխանցմամբ։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները վերջին տրանսֆերային պատուհանում ռեկորդային 3,57 միլիարդ եվրո են ծախսել։