Հարի Քեյն. «Հրաշալի է, երբ կարողանում ես օգնել թիմիդ»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ամփոփել է Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Հոֆենհայմի» նկատմամբ տարած 4-1 հաշվով հաղթանակը։

«Առաջին խաղակեսը դժվար էր, մենք մի փոքր հոգնած տեսք ունեինք, բայց ընդմիջումից անմիջապես առաջ մեզ հաջողվեց խփել մեր առաջին գոլը՝ շատ կարևոր։ Անհնար է խաղալ առանց սխալների յուրաքանչյուր խաղում. մրցակիցդ միշտ հնարավորություններ կունենա։

Նման իրավիճակներում դու պետք է լավ պաշտպանվես, ինչն էլ մենք արեցինք։ Ի վերջո, մենք հաղթեցինք։ Հիանալի է, երբ կարողանում ես գոլ խփել և օգնել թիմիդ», – ասել է Քեյնը ակումբի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Հարի Քեյնը այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: