Հարի Քեյնը ևս մեկ տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Անգլիացի հարձակվողը օգնեց իր թիմին 4-1 հաշվով հաղթել «Հոֆենհայմին»։

Քեյնը Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում անցկացրած 67 խաղերում 9 անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Սա անգլիացուն դասում է ակումբի պատմության լավագույն եռյակում՝ հավասարվելով Կառլ-Հայնց Ռումենիգեին, ով անցկացրել է 310 հանդիպում։

Քեյնից առաջ են միայն Ռոբերտ Լևանդովսկին (14) և Գերդ Մյուլերը, ով «Բավարիայի» կազմում դարձել է 32 հեթ-տրիկի հեղինակ։

Stat Muse-ի տվյալներով՝ Եվրոպայի լավագույն հինգ լիգաներում Քեյնի 17 հեթ-տրիկները նրան դասում են լավագույն տասնյակի մեջ՝ գերազանցելով Լուիս Սուարեսին (16)։