Իսպանական Լա Լիգայի հինգերորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցում է «Խետաֆեի» հետ։ Հանդիպումը կայանում է Յոհան Կրույֆի անվան մարզադաշտում, և այս պահի դրությամբ կատալոնական ակումբը հաղթում է 2-0 հաշվով՝ Ֆերան Տորեսի խփած գոլերի շնորհիվ։
Այս խաղում պահեստայինների նստարանին էր մնացել Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացին միայն երկրորդ խաղակեսում դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով Ռաֆինյային, որը հասցրել է գոլային փոխանցում կատարել Ֆերան Տորեսին։
Ինչպես Հայտնի է՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատժել է Մարկուս Ռեշֆորդին՝ նրա փոխարեն Ռաֆինյային ներառելով ընթացող խաղի մեկնարկային կազմում։