«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է շարունակել իր կարիերան իսպանական «Բարսելոնայում», ըստ Football Insider-ի։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» 25-ամյա նորվեգացուն դիտարկում է որպես 37-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու երկարաժամկետ փոխարինող, որի պայմանագիրը լրանում է 2025/26 մրցաշրջանի ավարտին։
Էրլինգ Հոլանդը միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2022 թվականի ամռանը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 151 խաղ, խփել 130 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։ Հոլանդի ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի ամառը։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։