Էդի Հոուն Պրեմիեր Լիգայում ոչ մի հաղթանակ չունի իր նախկին թիմի դեմ

Կիրակի օրը Պրեմիեր լիգայում «Բորնմութը» և «Նյուքասլը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (0:0)։

Էդի Հոուն, ով երկար տարիներ մարզել է «Բորնմութը», կրկին չկարողացավ հաղթել իր նախկին թիմին։ «Նյուքասլը» ստանձնելուց ի վեր Հոուն Պրեմիեր լիգայում յոթ խաղ է անցկացրել «Բորնմութի» դեմ՝ գրանցելով հինգ ոչ-ոքի և երկու պարտություն։ Միակ հաղթանակը գրանցվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Լիգայի գավաթի խաղարկությունում (1:0)։

Հոուն «Բորնմութը» գլխավորել է երկու փուլով՝ 2009-2011 և 2012-2020 թթ․։ Ներկայումս «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի աղյուսակում 13-րդ տեղում է։