«Քրիսթալ Փելասի» պաշտպանը կարող է միանալ իսպանական գրանդին

«Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհին իր գործակալներին տեղեկացրել է «Ռեալ Մադրիդին» միանալու իր ցանկության մասին՝ անցյալ ամռանը «Լիվերպուլ» չհաջողված տրանսֆերից հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լոս Բլանկոսը» պատրաստ է բանակցություններ սկսել 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։ Ֆուտբոլիստը ոգևորված է մադրիդյան գրանդի կազմում խաղալու հեռանկարով։

Ավելին, «Ռեալ Մադրիդը» կարող է անվճար պայմանագիր կնքել անգլիացու հետ, քանի որ նրա պայմանագիրը «Արծիվների» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Գուեհին բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում՝ խփելով մեկ գոլ։