«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն յուրահատուկ ռեկորդ է սահմանել Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակի ժամանակ։
Բրազիլացին ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել և հեռացվել խաղադաշտից Պրեմիեր Լիգայի խաղի առաջին խաղակեսում, ըստ Opta Sport-ի։
Կազեմիրոն դեղին քարտ ստացավ 17-րդ րոպեին, գոլ խփեց 37-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտը ստացավ և լքեց խաղադաշտը։
Այս մրցաշրջանում բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է Պրեմիեր Լիգայի հինգ խաղ՝ խփելով մեկ գոլ։