BUNDESLIGA. «Բորուսիան» դժվարությամբ հաղթեց «Վոլֆսբուրգին» 🎥

Բունդեսլիգայի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում 1-0 հաշվով առավելություն ստացավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։

Հանդիպման միակ գոլը 20-րդ րոպեին խփեց Կարիմ Ադեյեմին։

Էդին Տերզիչի թիմը առաջնությունում տարավ երրորդ անընդմեջ «չոր» հաղթանակը և 10 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։ Նիկո Կովաչի գլխավորած «Վոլֆսբուրգը» 5 միավորով 12-րդն է։

Standings provided by Sofascore