«Ռեալ Մադրիդի» մարզիչ Խաբի Ալոնսոն «Էսպանյոլի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մասին։ Ֆրանսիացին նախորդ խաղում խփել է մեկ գոլ։
«Այսօր նա խաղացել է բոլորովին այլ դերում՝ որպես խաղարկող։ Մենք խոսել ենք այն պատասխանատվության մասին, որը նա կրում է՝ ավելի մոտ լինելով «Էսպանյոլի» հենակետային Ուրկոյին։
Դմիտրովիչի երկար փոխանցումների շնորհիվ այդ առավելությունը կարևոր էր։ Կիլիանը շատ լավ է հասկանում ֆուտբոլը։ Այսօր՝ իր դերում, այլ դիրքում, որպես երկրորդ հարձակվող, նա շատ լավ խաղաց», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերել AS-ը։
«Ռեալ Մադրիդը» գլխավորում է Իսպանիայի առաջնության աղյուսակը՝ հինգ խաղից հետո վաստակած 15 միավորով։