Վոյցեխ Շչեսնի. «Նա արդեն Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է»

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին նշել է, որ իր հիմնական նպատակը Ժոան Գարսիային աջակցելն է․

«Ես կմնամ նրա փոխարինողը։ Իմ աշխատանքն է օգնել նրան պատրաստվել ամենակարևոր խաղերին։ Նա արդեն Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է, և ես ցանկանում եմ նպաստել նրա հաջողությանը», – ասել է Շչեսնին։

Շչեսնին «Բարսելոնա» է տեղափոխվել 2024-ի հոկտեմբերին։ Ակումբի կազմում նա անցկացրել է 30 խաղ, որոնցից 14-ում դարպասը պահել է անառիկ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։