Ռոդրի. «Մենք պետք է բարելավենք մեր խաղը, որպեսզի մրցակցենք նրանց հետ»

Կիսապաշտպան Ռոդրին համեմատել է «Մանչեսթեր Սիթին» «Արսենալի» հետ նրանց դեմ խաղից առաջ։

«Քաղաքայիների» և «Արսենալի» միջև արտագնա խաղը կկայանա կիրակի օրը՝ Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:30-ին։

«Իրականությունն այս պահին հետևյալն է. «Արսենալը» ավելի լավ դիրքում է և խաղում է ավելի բարձր մակարդակով, քան մենք։ Ակնհայտ է, որ մենք պետք է բարելավենք մեր խաղը, եթե ուզում ենք մրցակցել նրանց հետ», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում City Report-ը։

«Արսենալը» ինը միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ վեց միավորով՝ ութերորդը։