Թոմաս Ֆրանկ․ «Հեշտ է տարվել այն բաներով, որոնք չես կարող վերահսկել»

«Թոթենհեմը» մրցաշրջանը լավ է սկսել և չորս խաղից հետո Պրեմիեր լիգայի աղյուսակում երրորդն է։ Այնուամենայնիվ, լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը դեռևս չի շտապում գնահատել իրավիճակը։

«Ե՞րբ եմ նայելու աղյուսակին։ Ասենք՝ ապրիլին։ Ես մի քանի անգամ նայել եմ, բայց փորձում եմ կենտրոնանալ մեր և մեր ելույթների վրա։ Հեշտ է տարվել այն բաներով, որոնք չես կարող վերահսկել։ Երկրպագուները կարող են երազել և հույս ունենալ։ Ես նույնպես երազում եմ և հույս ունեմ, բայց ես մի փոքր ավելի մոտ եմ իրականությանը, ուստի պետք է հանգստություն պահպանեմ», – լրագրողներին ասել է Ֆրանկը։