PREMIER LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» 🎥

Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթեց «Չելսիին»։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։

Խաղի 4-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց դարպասապահ Ռոբերտո Սանչեսը, որից հետո մանչեսթերյան թիմը կարողացավ ստեղծել երկու գնդակի առավելություն՝ Բրունո Ֆերնանդեշի և Կազեմիրոյի գոլերի շնորհիվ։

«Ազնվականների» միակ գոլը խփել է Տրևո Չալոբան՝ 80-րդ րոպեին։