Պեդրին նշել է իր ամենադժվար մրցակցին, որի դեմ խաղացել է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին համարում է իր ամենադժվար մրցակիցը։

«Պետք է ասեմ, որ նա հիանալի տեսք ունի հեռուստատեսությամբ, բայց խաղադաշտում Վան Դեյկն ավելի ուժեղ է։ Վերջերս ես խաղացել եմ նրա դեմ, և շատ դժվար է նրան շրջանցել», – 22-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

2025/26 մրցաշրջանում Պեդրին խփել է մեկ գոլ հինգ խաղում։ 34-ամյա հոլանդացի Վան Դեյկը նույնպես մեկ գոլ է խփել վեց խաղում։