«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Կոբի Մայնուի ապագայի վերաբերյալ։
Football Insider-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» պատրաստ են բաժանվել 20-ամյա ֆուտբոլիստից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անցյալ ամառ «Կարմիր սատանաները» հրաժարվեցին բաց թողնել ֆուտբոլիստին։
Կիսապաշտպանը 2025/26 մրցաշրջանում մասնակցել է երկու խաղի՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Չորս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։