«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է թիմի հարձակվող Լամին Յամալի մասին։
«Լամին Յամալը այն մարդկանցից է, ովքեր միշտ ցանկանում են խաղադաշտում լինել։ Նա ամեն ինչից շատ է սիրում ֆուտբոլ խաղալ։ Հետևաբար, մենք հույս ունենք, որ նա կվերադառնա որքան հնարավոր է շուտ։ Մենք այժմ ունենք ուժեղ թիմ, թիմ, որը կարող է մրցակցել», – Կունդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը Լա Լիգայի երեք խաղում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Նա այժմ վերականգնվում է Իսպանիայի հավաքականի կազմում միջազգային հավաքի ժամանակ ստացած վնասվածքից։ Սեպտեմբերի 21-ին «Բարսելոնան» կհյուրընկալի «Խետաֆեին»։