Յոախիմ Լյովը հայտնել է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահի անունը

Գերմանիայի հավաքականի նախկին մարզիչ Յոախիմ Լյովը իր կարծիքն է հայտնել բոլոր ժամանակների լավագույն դարպասապահի մասին։

«Մանուել Նոյերը հավանաբար բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է։ Նա ամբողջությամբ վերափոխեց ֆուտբոլը։ 15 տարի շարունակ նա խաղացել է բացարձակ էլիտար մակարդակով։ Երբ դուք այսօր դիտում եք նրան «Բավարիայում», իր վստահությամբ և խարիզմայով, որը նա ունի, տեսնում եք, որ նա գերազանցում է մյուս բոլոր գերմանացի դարպասապահներին՝ թե՛ իր ընդհանուր որակներով, թե՛ որպես անձնավորություն», – Լյովի խոսքերն է մեջբերում RTL-ը։

Իր կարիերայի ընթացքում 39-ամյա Նոյերը մասնակցել է 826 ակումբային խաղի և բաց է թողել 705 գոլ։