«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է շուտով վերադառնալ խաղադաշտ։
21-ամյա ֆուտբոլիստը բացակայում էր ծնկի հետ կապված խնդիրների պատճառով։ Խոսակցություններ կային նույնիսկ վիրահատության մասին։
Լրագրող Խավի Միգելի խոսքով՝ Գավիի վիճակը վերջերս զգալիորեն բարելավվել է։ Ծնկի ցավը մեղմացել է, ինչը վիրահատությունը քիչ հավանական է դարձնում։ Ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ լիովին կապաքինվի մոտ երկու շաբաթից՝ Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղին ընդառաջ։
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» զգույշ է մնում և չի ցանկանում խնդիրը բարդացնել։
«Բլաուգրանայի» և ՊՍԺ-ի միջև խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին։