«Ինտերը» հետաքրքրված է Անգլիայում հանդես եկող դարպասապահով

«Լիդսի» դարպասապահ Իլան Մեսլիերը գրավել է Միլանի «Ինտերի» ուշադրությունը։ Ֆրանսիացին չի մտնում «Լիդսի» մարզչի ծրագրերի մեջ, քանի որ այս մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել։

Նրա պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը, ուստի այլ ակումբներ արդեն իսկ աչք են դրել նրա վրա։ Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ «Ինտերը» հետաքրքրված է 25-ամյա դարպասապահով։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «ներաձուրիները» կարող են բաժանվել Յան Զոմմերից, ով դեկտեմբերին կնշի իր 37-ամյակը։ Իլան Մեսլիերը «Լիդսի» կազմում անցկացրել է 214 խաղ 2020 թվականին «Լորյանից» տեղափոխվելուց ի վեր։

Transfermarkt-ի փորձագետները Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 16 միլիոն եվրո։