Գլեյսոն Բրեմերը կարող է այս ձմռանը տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարող է այս ձմռանը տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Ինչպես հայտնում է TEAMtalk-ը՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երեք ակումբներ։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նրանք պլանավորում են մրցակցել Բրեմերի համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թուրինյան ակումբը մտադիր է պահել ֆուտբոլիստին, բայց պաշտպանը ցանկանում է տեղափոխվել Անգլիա։

Ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Բրազիլացի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 95 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։