«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է իր մտքերով «Ռոմա» – «Լացիո» դերբիի մասին։
«Հռոմի դերբին տարբերվում է մյուս բոլորից. դա աներևակայելի գեղեցիկ և դժվար խաղ է… Հռոմեացիները այն տարբեր կերպ են զգում, քան բոլորը։ Յուրաքանչյուր դերբի տարբեր է։ Անկախ նրանից՝ մենք հաղթում ենք, պարտվում, թե ոչ-ոքի, յուրաքանչյուր դերբի միշտ կարևոր է։
Մեր հաղթածները ամենահիշարժանն են, բայց պարզապես դրանց մասնակից լինելն անմոռանալի է։ Միայն հռոմեացիներն են հասկանում այս խաղի կարևորությունն ու նշանակությունը», – 48-ամյա Տոտտիի խոսքերն է մեջբերում RomaPress-ը։