Fastex Պրեմիեր Լիգա․ «Նոան» և «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին

Fastex Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Նոան» և «Արարատ-Արմենիան» չպարզեցին հաղթողին։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

Նարդին Մուլահուսեյնովիչը «Նոայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ, որին «Արարատ-Արմենիայի» կազմում պատասխանեցին Ուգո Օլիվեյրան և Արթուր Սերոբյանը։

«Նոան» և «Արարատ-Արմենիան» հանդիպումն ավարտեցին համապատասխանաբար 10 և 9 ֆուտբոլիստներով․ խաղադաշտից հեռացվել են Մարին Յակոլիշը և Վիջիլ Պինսոնը։

Fastex Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը՝

Standings provided by Sofascore