«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ նշել է, որ հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն կարող է մեկնարկային կազմում խաղալ իր նախկին թիմի դեմ։
«Ես կխոսեմ Գարնաչոյի հետ, եթե որոշենք նրան մեկնարկային կազմում դնել։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես կարձագանքի։ Ֆուտբոլիստներին ժամանակ է պետք հարմարվելու համար։ Դա նորմալ գործընթաց է։ «Բրենտֆորդի» դեմ խաղում գոլից երկու կամ երեք րոպե առաջ մենք նմանատիպ պահ ունեցանք, երբ Գարնաչոյի ետևում կանգնած ֆուտբոլիստը կրկին մենակ մնաց», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
21-ամյա արգենտինացին միացել է «Չելսիին» օգոստոսի 30-ին։ Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա մանկունիանցիների կազմում անցկացրել է 144 հանդիպում, խփել 26 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։