«Լիվերպուլը» կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցակցել «Բրայթոնի» կիսապաշտպան Կառլոս Բալեբայի համար։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը՝ կամերունցին մնում է «Կարմիր սատանաների» տրանսֆերային ցուցակում, որոնք նախորդ ամռանը չկարողացան ֆուտբոլիստին ձեռք բերել։
Աղբյուրի համաձայն՝ երկու ակումբներն էլ կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն ունի ապագայում համաշխարհային մակարդակի աստղ դառնալու ներուժ, բայց նաև պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղադաշտում։
Նշվում է, որ «Բրայթոնը» կքննարկի տրանսֆերի հարցը, եթե ակումբները նրա համար առաջարկեն ավելի քան 115 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում կամերունցին մասնակցել է հինգ խաղի բոլոր մրցաշարերում, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։