Դեկու․ «Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը նրա հետ»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն հույս ունի երկարաձգել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը։

«Մենք բանակցություններ ենք վարում Ֆրենկիի հետ։ Վստահ եմ, որ մենք կհասնենք համաձայնության։ Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Կարծում եմ, որ նա երջանիկ է «Բարսելոնայում», և մենք նույնպես գոհ ենք նրանից։ Այնպես որ, չեմ կարծում, որ որևէ խնդիր կլինի», – Դեկուի խոսքերն է մեջբերում AS-ը։

28-ամյա հոլանդացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է երեք խաղի բոլոր մրցաշարերում։