Դեկուն բացատրել է, թե ինչ պետք է անի «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բացատրել է, թե ինչ պետք է անի «Բլաուգրանան» այս մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը ՊՍԺ-ն է։

«Շատ թիմեր զգալիորեն ուժեղացել են, օրինակ՝ «Լիվերպուլը», որը մի շարք ֆուտբոլիստների է գնել, և «Ռեալ Մադրիդը» նույնպես։ Թիմերը կատարելագործվել են։ Մենք պետք է շատ ուժեղ լինենք՝ եզրափակչին մասնակցելու համար։

ՊՍԺ-ն անհավանական թիմ է։ Վերջին տարիներին նրանք ուժեղ կազմ են հավաքել, ճիշտ տրանսֆերներ են կատարել և ունեն մարզիչ, որին ես շատ եմ սիրում։ Նրանք Չեմպիոնների Լիգան հաղթելու հիմնական հավակնորդներից մեկն են», – Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։