«Բավարիան» պլանավորում է երկարաձգել 23-ամյա հարձակվող Մայքլ Օլիսեի պայմանագիրը, հայտնում է TBR Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը մտադիր է աշխատել Օլիսեի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Ֆուտբոլիստը հիանալի անցկացրեց նախորդ մրցաշրջանը՝ 55 խաղում խփելով 20 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում։
Օլիսեի ներկայիս պայմանագիրը գերմանական գրանդի հետ լրանում է 2029 թվականին։