Ինչպես հայտնում է AS-ը, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Ռեալ Մադրիդը» դադարեցրել են ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները Աշխարհի ակումբային առաջնությունից և Խաբի Ալոնսոյի կողմից թիմի ղեկավարությունը ստանձնելուց հետո։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդում կայացած վերջին հանդիպման ժամանակ բրազիլացին զգալիորեն կրճատել է «Լոս Բլանկոսի» նկատմամբ իր ֆինանսական պահանջները։ Կողմերը շատ մոտ էին նոր աշխատանքային համաձայնագրի կնքմանը, սակայն գործընթացը դանդաղել է Ալոնսոյի ժամանումից և իսպանական գրանդի՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցությունից հետո։
Հաջորդ երկու-երեք ամիսները վճռորոշ կլինեն հարձակվողի ապագայի համար «Ռեալ Մադրիդում»։ Եթե Վինիսիուսը դժգոհ լինի իր իրավիճակից, հնարավոր է, որ նա այս ձմռանը լքի ակումբը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը մասնակցել է 11 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։