Արգենտինայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերը կարծում է, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում էր Պորտուգալիայի և «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նույնիսկ մինչև 2022 թվականի Աշխարհի առաջնությունը հաղթելը։
«Կարծում եք՝ Աշխարհի առաջնությունը հաղթելը լուծե՞լ է Մեսսի-Ռոնալդու վեճը․ Չեմ կարծում, որ դրանից առաջ որևէ վիճելի կետ է եղել։ Բայց գուցե ես կողմնակալ եմ՝ լինելով արգենտինացի։ Այնուամենայնիվ, ես մեծ հարգանք ունեմ Ռոնալդուի նկատմամբ։
Կարծում եմ, որ նա աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է։ Ես չեմ ուզում թվալ, թե անհարգալից եմ վերաբերվում Ռոնալդուին, բայց ինձ համար Մեսսին լավագույնն է։ Նրա նմանը երբեք չի լինի», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել TNT Sports-ը։