Յոահիմ Լյով. «Նա բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է»

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը բարձր է գնահատել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի որակները , հայտնում է Sport.de-ն։

Լյովի խոսքով՝ Նոյերը մնում է անգերազանցելի․

«Իմ կարծիքով՝ Նոյերը բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է։ Հաճույքով կտեսնեի նրա վերադարձը Գերմանիայի հավաքական։ Նա շարունակում է մնալ ամենաբարձր մակարդակում և չի կորցրել իր որակները»,– նշել է մասնագետը։

Հիշեցնենք, որ Նոյերը Գերմանիայի ընտրանու կազմում խաղացել է 124 հանդիպում։