Opta-ի սուպերհամակարգչի վերլուծությամբ՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ «Լիվերպուլը»։
Անգլիական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 19.9%՝ նախորդ 20.4%-ից փոքր անկումով։
Երկրորդ տեղում է «Արսենալը»՝ 16% հավանականությամբ, իսկ երրորդում՝ «Պարի Սեն-Ժերմենը»՝ 12.7%-ով։
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ֆրանկֆուրտի «Այնթրախտը», որը, ՊՍԺ-ի և «Բրյուգեի» հետ միասին, ունի 3 միավոր։
Գործող չեմպիոնը ՊՍԺ-ն է․ ֆրանսիական ակումբը 2024/25 մրցաշրջանի եզրափակչում 5:0 հաշվով հաղթել էր «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով տիտղոսի տեր։