ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրը ավարտվել է։
ՈՒԵՖԱ-ն հայտնել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ չորս ֆուտբոլիստների անունները։
Թեկնածուների թվում են Մարկուս Ռեշֆորդը (Բարսելոնա), Դուշան Վլահովիչը (Յուվենտուս), Մարկուս Թյուրամը (Ինտեր) և Ֆրանցիսկո Տրինկաոն (Սպորտինգ)։
Ռեշֆորդի դուբլը օգնեց «Բարսելոնային» հաղթել «Նյուքասլին» (3-2), Վլահովիչի դուբլը և մեկ գոլային փոխանցումը «Յուվենտուսին» փրկեց պարտությունից «Բորուսիայի» հետ խաղում (4-4), Թյուրամի դուբլը հաղթանակ պարգրեց «Ինտերին» «Այաքսի» հետ խաղում (2-0), իսկ Տրինկաոն կրկին դուբլ գրանցեց «Կայրաթի» դեմ խաղում (4-1)։