«Մանչեսթեր Յունայթեդը» շաբաթ օրը տնային Պրեմիեր լիգայի խաղ կանցկացնի «Չելսիի» դեմ։ Սպասվում է, որ լոնդոնցիների կազմում կխաղա Ալեխանդրո Գարնաչոն, ով Ռուբեն Ամորիմի համար անհասանելի է։
Պորտուգալացի մարզիչը հրաժարվել է մամուլի ասուլիսի ժամանակ քննարկել Գարնաչոյի թեման։
«Գարնաչոյի վերադարձը «Օլդ Թրաֆորդ»։ Նա մեր թիմից չէ։ Ես կենտրոնացած եմ մեր խաղացողների վրա։ Ես գոհ եմ Մոնտի և Կունյայի վերադարձից։ Մնացած հարցերը լավագույնս քննարկվում են «Չելսիի» մարզչի հետ», – ասել է Ամորիմը։
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» մեկնարկում են սեպտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին։