Ամռանը ԱՊԼ-ի ակումբները մեկ ֆուտբոլիստի համար վճարել են միջինը 22.2 միլիոն եվրո

Անգլիական Պրեմիեր Լիգան ռեկորդային ամառային տրանսֆերային պատուհան ունեցավ։

Նախկինում հաղորդվել էր, որ Պրեմիեր Լիգայի ակումբները այս ամռանը նոր ֆուտբոլիստների վրա ծախսել են 3.6 միլիարդ եվրո՝ գերազանցելով Ա Սերիայի, Բունդեսլիգայի, Լա Լիգայի և Լիգա 1-ի բոլոր թիմերի ծախսերը միասին վերցրած։

Պրեմիեր Լիգան նաև զգալիորեն գերազանցել է մյուս եվրոպական լիգաներին տրանսֆերային միջին վճարների առումով։

Ինչպես հայտնում է Football Meets Data-ը՝ Պրեմիեր Լիգայի ակումբները մեկ ֆուտբոլիստի համար վճարել են միջինը 22.2 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, Բունդեսլիգան ֆուտբոլիստների վրա ծախսել է 6.2 միլիոն եվրո, Ա Սերիան՝ 5.5 միլիոն եվրո, Լա Լիգան՝ 4․3 միլիոն եվրո, իսկ Լիգա 1-ը՝ 4․2 միլիոն եվրո։