Ֆիլ Ֆոդեն. «Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում «Նապոլիի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակը։

«Կարծում եմ՝ մենք բավականին խելացի խաղացինք։ Առաջին խաղակեսը մի փոքր հիասթափեցնող էր։ Ես շատ գնդակի փոխանցումներ չունեցա գծերի միջև։

Հոլանդի գոլը՞։ Նա միշտ նման վազքեր է անում։ Գաղտնիքը այդ կապը գտնելն է։ Նա, կարծես, բոլոր ռեկորդներն է գերազանցում։ Այն, ինչ նա անում է, պարզապես անհավանական է։ Ի՜նչ անհավանական ֆուտբոլիստ է նա», – Ֆոդենի խոսքերն է մեջբերում BBC-ն։