«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովաբանել է թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի խաղը Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի «Նապոլիի» դեմ խաղում (2-0)։
56-րդ րոպեին 25-ամյա անգլիացին գոլային փոխանցում կատարեց Էրլինգ Հոլանդին, ով բացեց խաղի հաշիվը։
«Չեք կարող պատկերացնել, թե որքան էի կարոտում այս Ֆոդենին։ Վերջին երկու խաղերում դա այն Ֆիլն էր, որին մենք ճանաչում ենք։ Նա վտանգ է ստեղծում տուգանային հրապարակում և կարող էր ինքն էլ գոլ խփել։
Որոշ մարդիկ զգայուն են, բայց նա պետք է զգա, որ իրեն վստահում են։ Ինձնից, ակումբից։ Դրանից հետո նա դառնում է այն ֆուտբոլիստը, ով կա», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։