«Բարսելոնայի» առաջատարներից մեկը խուսափել է լուրջ վնասվածքից

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին վնասվածքի պատճառով փոխարինվեց Չեմպիոնների Լիգայի «Նյուքասլի» դեմ խաղում։

18-ամյա իսպանացուն 69-րդ րոպեին փոխարինեց Անդրեաս Քրիստենսենը։

Լրագրող Խավի Միգելի խոսքով՝ Կուբարսիի փոխարինումը պարզապես նախազգուշական միջոցառում էր։ Ֆուտբոլիստը խուսափել է լուրջ վնասվածքից և պարզապես անհարմարություն է զգացել։

«Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը։