«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ իր առաջիկա խաղի մասին: Անգլիայի առաջնության հինգերորդ փուլի խաղը կկայանա կիրակի օրը: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:30-ին:
«Գլխավորը կրկին հաղթելն ու կայունություն գտնելն է: Մենք մրցում ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Սա նաև լավ փորձություն է մեզ համար՝ մեր մակարդակը գնահատելու համար», – մասնագետի խոսքերն է մեջբերել BBC-ն:
«Արսենալը» ներկայումս Պրեմիեր լիգայի աղյուսակում երկրորդն է՝ ինը միավորով: «Քաղաքայինները» ներկայումս ունեն վեց միավոր և զբաղեցնում են ութերորդ տեղը։