«Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Նյուքասլին» 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում։
Կատալոնացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի վինգեր Մարկուս Ռեշֆորդը։
Ռեշֆորդը դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը, որը գոլ խփեց «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների Լիգայում։
Մարկուս Ռեշֆորդից առաջ «Բարսելոնայի» կազմում խաղացած միակ անգլիացին Գարի Լինեկերն էր, որը չէր խաղացել Չեմպիոնների Լիգայում 1992 թվականին մրցաշարի բարեփոխումից ի վեր և գոլ էր խփել միայն ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում։