«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Հիլալի» 28-ամյա կիսապաշտպան Ռուբեն Նևեշի նկատմամբ։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը բարձր է գնահատում ֆուտբոլիստի կարողությունները, ըստ Caught Offside-ի։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը կարող է այս ձմռանը Նևեշին վաճառել եվրոպական թիմերից մեկին 20 միլիոն եվրոյով։

Նևեշը այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Կիսապաշտպանը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում։